Արտադրանքի մասին
Հարմարավետությունը մեքենայի սրահում սկսվում է վարորդի և/կամ ուղևորի նստատեղից, շարունակվում է կոմպլեկտացիայով և ավարտվում է հարմարավետ և գեղեցիկ գորգերի ընտրությամբ։ Իրականում գորգից քիչ բան է պահանջվում․ մաքրության պահպանություն, գեղագիտություն, կայունություն բոլոր եղանակային պայմանների դեպքում և խելամիտ գին։ Այս բոլոր հատկությունները համատեղելու հնարավորությունը հայտնվեց միայն EVA նյութի հայտնագործման շնորհիվ, որը թույլ է տալիս ստեղծել գորգեր, որոնք ակնհայտորեն տարբերվում են այլ տարբերակների ֆոնի վրա:
Ոչ մի կեղտ սրահում
Էվա մատերիալից գորգերի մակերեսը ծածկված է շեղանկյուն կամ վեցանկյուն բջիջներով։ Կեղտը, սովորական գորգերի վրա ընկնելով, սկսում է տարածվել գորգի ողջ մակերեսով, բայց EVA- ի դեպքում դա այդպես չի: Ձյունը, ջուրը, փոշին և խոնավ կեղտը լցվում են բջիջների մեջ և մնում այնտեղ այնքան, քանի դեռ դուք թափ չեք տվել ձեր գորգերը։
Գորգեր, իսկական ջենտլմենների համար
Առաջին բանը, որ դուք կնկատեք, Eva գորգերը տեղադրելով Ձեր մեքենայի սրահում, այն է, որ ձեր շալվարները մշտապես մնում են մաքուր, նույնիսկ եթե դրսում շատ ուժեղ անձրև է:Միայն այս փաստն արդեն դարձնում է մեր արտադրած գորգերը շուկայում ամենից հետաքրքիր առաջարկներից մեկը:
Գորգերի պատրաստում անհատական պատվերով
- Եթե ձեր մեքենայի հատակը ունի ոչ ստանդարտ չափսեր (օրինակ թյունինգի հետ կապված), մենք կարող ենք պատրաստել գորգեր՝ հատուկ ձեր մեքենայի չափսերով։ Կարող եք նշել կամայական չափսեր և գույն։
- Հավելյալ գումար այս ծառայության դիմաց չի գանձվում։ Հաշվարկը կատարվում է ստանդարտ պատվերի նման։
Փափուկ, գերթեթև պլաստիկ EVA — ն, որից պատրաստված են մեր գորգերը, 100% անվնաս են առողջության յամար։ Այդ մատերիալից հաճախ պատրաստվում են նաև խաղալիքներ ամենափոքրերի համար, այն պես որ կարող եք վստահ լինել մատերիալի անվնաս լինելու մեջ։ Գորգերը հոտ չունեն, և շատ փափուկ ու հաճելի են ձեռքով շփման դեպքում։
Մենք արդեն ստեղծել ենք գորգեր ձեր մեքենայի համար
Բոլոր գորգերը, առանց բացառության, կատարվում են հատուկ մեքենաների մոդելների համար: Սա նշանակում է, որ գորգերը հստակ համապատասխանում են մեքենայի ինտերիերին, իսկ EVA նյութի մակերեսըառավելագույնս ծածկում է հատակը:
Ինչով են տարբերվում EVA գորգերը այլ ռեզինե և տեքստիլային գորգերից
Մեքենայի EVA գորգերը պատրաստված են ոտքերի համար շատ հաճելի թեթև մատերիալից, որն ապահովում թ մշտական կոմֆորտ և հարմարավետություն։
EVA գորգերը թաքցնում են փոշին, գերազանց տեսք ունեն ցանկացած եղանակի և մշտապես պահպանում են իրենց էսթետիկությունը։ Ձեր մեքենայի սրահւ EVA գորգերով միշտ հաճելի տեսք կունենա։
EVA գորգերը առանձնանում են գույների բազմազանությամբ․ հնարավոր են ինչպես դասականմ այնպես էլ շատ աչք ծակող գունային լուծումներ։
EVA գորգերը գերազանց պաշտպանում են սրահի հատակը խոնավությունից, փոշուց և կեղտից։
Դուք միշտ կարող եք գնել ցանկացած գորգը առանձին, պարտադիր չէ գնել ողջ կոմպլեկտը։ Ում՞ համար այս գորգերը կդառնան իդեալական ընտրություն։
- Նրանց համար, ովքեր հաճախ ճանապարհորդում են վատ եղանակային պայմաններում, և դրա հետ մեկտեղ ցանկանում են պահպանել մեքենայի սրահը մաքում, իսկ հագուստը անբիծ․
- Նրանց համար, ովքեր սիրում են հարմարավետություն ամեն ինչում
- Նրանց համար, ովքեր փնտրում են հետաքրքիր դիզայներական լուծում իրենց մեքենայի սրահում
- Եվ, իհարկե, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց եւ իրենց մեքենաները:
Եթե դուք ունեք հարցեր մեր արտադրանքի վերաբերյալ, կարող եք ուղարկել մեզ էլ. Փոստով davitbalayan@gmail.com կամ պարզապես զանգահարել (099) 00 62 63 հեռախոսահամարով և ստանալ մանրամասն խորհրդատվություն կամ պատվիրել:




